Փաշինյանին սպասում են ԱՊՀ և ԵԱՏՄ խորհրդի նիստերին

Փաշինյանին սպասում են ԱՊՀ և ԵԱՏՄ խորհրդի նիստերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցը դեռևս ներառված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Փաշինյանին սպասում են դեկտեմբերի վերջին Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սա հիանալի հնարավորություն կլինի խոսելու համար», – ասել է Պեսկովը:

Ինչպես նաև, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նույնպես անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՊՀ և ԵԱՏՄ խորհրդի նիստերի կապակցությամբ Սանկտ-Պետերբուրգ սպասվելիք այցին։

Պատասխանելով լրատվամիջոցների հարցին՝ Զախարովան, մասնավորապես, ասել է. «Այստեղ պետք է ելնել ոչ թե հույսերից, այլ՝ կոնկրետ քայլերից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում