Օտարերկրացիները ստիպված կլինեն ստորագրել «հավատարմության համաձայնագիր»
29/11/2023 14:05
Նմանատիպ
ՌԴ իշխանությունները ցանկանում են երկիր մուտք գործող օտարերկրացիներին պարտավորեցնել՝ չվիրավորել իշխանություններին ու ԼԳԲՏ համայնքի քարոզչություն չանել։ Նման օրինագիծ է պատրաստել ՌԴ ՆԳՆ-ն: Այս մասին գրում է News.ru-ն:
Մասնավորապես, 2021 թվականից մշակվող փաստաթուղթը ներկայացնում է այսպես կոչված «հավատարմության համաձայնագրի» հայեցակարգ, որը, ինչպես պնդում է գերատեսչությունը, այլ պետությունների քաղաքացիները պետք է ստորագրեն Ռուսաստանի սահմանը հատելիս։
Օրինագծի տեքստի համաձայն՝ օտարերկրացիներին կարգելվի՝
- վարկաբեկել Ռուսաստանի Դաշնության արտաքին և ներքին պետական քաղաքականությունը, պետական իշխանությունների և նրանց պաշտոնյաների աշխատանքը,
- տարածել տեղեկատվություն, որը հերքում կամ կասկածի տակ է դնում ընտանեկան արժեքները, ինչպես նաև այն փաստը, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միություն է,
- քարոզել ոչ ավանդական սեռական հարաբերություններ,
- խեղաթյուրել պատմական ճշմարտությունը խորհրդային ժողովրդի սխրանքի մասին Հայրենիքի պաշտպանության գործում և նրա ներդրումը ֆաշիզմի դեմ հաղթանակում:
Նաև, ինչպես ծրագրել է ՌԴ ՆԳՆ-ն, օտարերկրացիներից կպահանջվի վճարել Ռուսաստանից հնարավոր արտաքսման հետ կապված ծախսերը՝ համաձայնագրի պայմանները չկատարելու դեպքում։ Փաստաթուղթը Պետդումա ներկայացնելու ստույգ ժամկետը չի հաղորդվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում