Politico-ն Զելենսկուն անվանել է տարվա գլխավոր «երազող»

Politico-ն Զելենսկուն անվանել է տարվա գլխավոր «երազող»

Ամերիկյան Politico թերթը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է տարվա գլխավոր «երազողը»։ Հրատարակությունը Զելենսկու լուսանկարի նկարագրության մեջ նշում է, որ անցյալ տարի նա հաջողությամբ դիմել է Արևմուտքից ֆինանսական օգնություն ստանալու համար՝ օգտագործելով խոսքի ուժը։

«Ուինսթոն Չերչիլ, Մարտին Լյութեր Քինգ կրտսեր, Նելսոն Մանդելա. ժամանակ առ ժամանակ հայտնվում է առաջնորդ և ինքնուրույն փոխում պատմության ընթացքը ոչ թե իր բանակի կամ տնտեսության, այլ խոսքի ուժի շնորհիվ։ Այդպիսի առաջնորդ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին»,- գրում է հրատարակությունը։

Politico-ն նշում է, որ Զելենսկին «հասցրել է առաջ մղել այնպիսի բաներ, որոնք մինչև վերջերս աներևակայելի էին թվում: Նա առաջ է մղել Ուկրաինային դեպի ԵՄ և ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին անդամակցություն»:

Սակայն, ըստ Politico-ի կանխատեսման, 2024 թվականը դժվար կլինի Զելենսկու համար, քանի որ «աշխարհը հուսահատված է Մերձավոր Արևելքի պատերազմից, իսկ ուկրաինացիները ուժասպառ են եղել երկու տարվա կռվից և տարածքները վերադարձնելու համար պայքարից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում