ՀՀ և ՌԴ ներկայացուցիչները կքննարկեն Ռոսսելխոզնադզորի մտահոգությունները

Նմանատիպ
Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում կքննարկեն հայկական արտադրանքի ներմուծման հետ կապված իրավիճակը։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ խախտումների ավելացման առնչությամբ:
«Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչությունների կողմից Հայաստանի Հանրապետությունից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում գրանցվել է կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։
Քերոբյանի խոսքով՝ նախորդ տարի 40-ից պակաս դեպք է եղել, և այն ժամանակ ևս արտադրանքը ՌԴ-ից վերադարձվում էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում