ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահին
29/11/2023 15:40
Նմանատիպ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորության մասին հարցեր է քննարկել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
Կողմերն ընդգծել են, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ինտենսիվորեն զարգանում են, ինչի վկայությունն է բարձր մակարդակի այցելությունների հաճախականությունը։
Գրիգորյանն ու Պապուաշվիլին ուշադրություն են դարձրել նաև «Միջին միջանցքի» աճող նշանակության և տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունների վրա:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում