Հեղինե Պետրոսյանը բռնցքամարտի ԱԱ-ում ապահովեց բրոնզե մեդալ
29/11/2023 16:00
Նմանատիպ
«Միկա» մարզադալիճում ընթացող բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնությունում այսօր կայանում են քառորդ եզրափակիչ հանդիպումները որոշ քաշային կարգերում։
Հայաստանի հավաքականի կազմում այսօր կիսաեզրափակիչում հայտնվելու համար ռինգ են դուրս գալիս 5 բռնցքամարտիկներ։
Մեր բռնցքամարտիկներից առաջինը իր մենամարտն անցկացրեց Հեղինե Պետրոսյանը, որը 48 կգ քաշային կարգում մենամարտեց Ռումինիայի ներկայացուցիչ Նիկոլետա Սքարտի հետ ու հաղթելով՝ ապահովեց աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը։
54 կգ քաշային Էլեն Պապյանն ուժերը չափեց լեհ Զուզաննա Գոլիբիևսկայի հետ: Այս մենամարտում հաղթանակի հասավ լեհ բռնցքամարտիկը։
Այսօր ավելի ուշ իրենց մենամարտերն են անցկացնելու Առնո Դարչինյանը (48կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60կգ) և Տիգրան Հովսեփյանը (50կգ)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում