ՌԴ-ն ընտրվել է ԱՊՀ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ

ՌԴ-ն ընտրվել է ԱՊՀ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ

ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան երկու տարի ժամկետով ընտրվել է ԱՊՀ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մոսկալկովային երկու տարի ժամկետով հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցը քննարկման էր դրել ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ Առաջարկին աջակցել են հանդիպման բոլոր մասնակիցները։

Այսօր Մինսկում ընթանում է ԱՊՀ մարդու իրավունքների հանձնաժողովի առաջին նիստը, հանդիպմանը նախատեսվում է ընդունել հանձնաժողովի ընթացակարգի կանոնները, 2024-2025 թվականների աշխատանքային պլանը, տեղի կունենա փորձի փոխանակում հետաքրքրող հարցերի շուրջ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում