Անկարայում քննարկվել է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը

Անկարայում քննարկվել է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը

Անկարայում քննարկվել է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Երեկ Անկարա կատարած հաջող այցից հետո վերադարձել եմ Բրյուսել։ Քննարկվել են ԵՄ–ի և Թուրքիայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,– գրել է նա։

Կլաարը նշել է, որ հիմնականում քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանին վերաբերող հարցեր, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:

Հիշեցնենք` նոյեմբերի 20–ին Կլաարը հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ ու երկաթգիծ պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում