ԵԱՏՄ–ում մնալը չի խանգարում Հայաստանին ԵՄ-ի հետ առևտրի հարցում
Նմանատիպ
ԵԱՏՄ–ում մնալը չի խանգարում Հայաստանին Եվրոպական միության երկրների հետ առևտուր անելու, արտահանումներ իրականացնելու համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«ԵԱՏՄ–ում մնալը բացարձակ ոչ մի կապ չունի։ Եթե դուք նայեք ԵԱՏՄ մյուս երկրներին, կտեսնեք։ Օրինակ` Ղազախստանը հավասար առևտուր է անում Ռուսաստանի և Չինաստանի հետ»,– ասել է Քերոբյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը Եվրամիության երկրներ էլ կարող է շատ ապրանքներ արտահանել և արտահանում է։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը վրդովվել է լրագրողներից մեկի այն դիտարկումից, որ Հայաստանը Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ապրանք չի արտադրում, ինչպես կարող է արտահանել։
«Ինչո՞ւ չի կարող արտադրել։ Դե, ես էլ ասում եմ պետք է արտադրենք»,– ասել է նա ու հրաժարվել այլ հարցերի պատասխանել։
Ավելի վաղ Քերոբյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի Դաշնություն հայկական արտադրանքի ներմուծման հետ կապված իրավիճակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում