ՀՀ դրամի փոխարժեքները և ոսկու գինը․ ՀՀ ԿԲ

ՀՀ դրամի փոխարժեքները և ոսկու գինը․ ՀՀ ԿԲ

Նոյեմբերի 29-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են.

ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.21 դրամով և կազմել 402.50 դրամ։

Ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.52 դրամ:

Եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 1.19 դրամով և կազմել 441.78 դրամ:

Վրացական լարիի (GEL) փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 148.67 դրամ:

Իրանական ռիալի (IRR) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 0.96 դրամ՝ 100 ռիալի համար:

Չինական յուանի (CNY) փոխարժեքն աճել է 0.21 դրամով և կազմել 56.45 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու (XAU) գինն աճել է 168.24 դրամով և կազմել 26213.28 դրամ:

Արծաթի (XAG) գինը նվազել է 1.19 դրամով և կազմել 318.99 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում