3 օրում 36 խախտում․ ՀՀ-ից ՌԴ արտահանվող բեռների ցուցանիշները մտահոգիչ են

3 օրում 36 խախտում․ ՀՀ-ից ՌԴ արտահանվող բեռների ցուցանիշները մտահոգիչ են

Հայաստանից Ռուսաստան արտահանվող բեռներում երեք օրում 36 խախտում է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմինը։

ՍԱՏՄ–ն մտահոգիչ է համարում այն, որ ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերը շեշտակի ավելացել են։

«ՀՀ–ից արտահանված բեռներում ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզորի) կողմից կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերը նոյեմբերի 24–26–ն ընկած ժամանակահատվածում նախորդող 11 ամիսների համեմատ հաճախակիացել են 110 անգամ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՌԴ համապատասխան գերատեսչության կողմից 2023թ.-ի ընթացքում ՀՀ–ից արտահանված բեռներում արձանագրված 72 խախտումների կեսը՝ 36–ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրվա ընթացքում։

Եվ դա այն դեպքում, երբ ըստ ՌԴ գերատեսչության` ստուգումներն իրականացվել են աշխատանքային կարգով՝ առանց վերահսկողության ընթացակարգի փոփոխության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում