Ստորագրվել են «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի համաձայնագրերը
Նմանատիպ
«Երևան քաղաքում շարունակական են լինելու նախադպրոցական և առողջապահական առաջնային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքները»,- ասյ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Կհիմնանորոգվի 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա: Ծրագիրը ներառում է, ինչպես շենքերի սեյսմիկ ամրացման, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումների կիրառման աշխատանքներ:
«ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրեցինք «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի վարկային, ծրագրի իրականացման ու համագործակցության համաձայնագրեր:
Սա բանկի հետ համատեղ կյանքի կոչվող հերթական ծրագրերից է, որը վկայում է հաջողված գործակցության ու վստահելի գործընկերային հարաբերությունների մասին»,- ասված է հրապարակման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում