ՀՀ փոխվարչապետը նշանակվել է Եվրասիական վերապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ
Նմանատիպ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական վերապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ է նշանակվել։ Որոշումը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Եվրասիական վերապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի անբաժանելի մաս կազմող ընկերության կանոնադրության 11–րդ հոդվածի 2–րդ կետը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին նշանակել Եվրասիական վերապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ»,– նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը «Եվրասիական վերապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը ստորագրել են 2022 թվականի հոկտեմբերի 20–ին։ Ընկերությունը կոչված է աջակցելու նշված երկրների միջև փոխադարձ ու արտաքին առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և երրորդ երկրների հետ կողմերի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում