Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ռազմական հանցագործություններ են․ Ֆիդան

Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ռազմական հանցագործություններ են․ Ֆիդան

Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ռազմական հանցագործություններ են: Այս մասին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Գազայի հատվածի և նրա բնակչության դեմ Իսրայելի դաժան հարձակումները ռազմական հանցագործություններ են: Ցավոք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը ՄԱԿ-ի կանոնադրությամբ լիազորված է լուծելու նման հարցեր, կրկին ու կրկին չի կարողանում կատարել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պարտավորությունները: Այն չկարողացավ արդյունավետ հրադադարի միաձայն կոչ անել: Ավելին՝ Անվտանգության խորհուրդը դեռևս չի կարողանում լուծում գտնել՝ շտկելու այն պատմական անարդարությունը, որի հետևանքով տասնամյակներ շարունակ տառապում են պաղեստինցիները», – նշել է Ֆիդանը:

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ստեղծված իրավիճակը «կաթված է, որը, հաշվի առնելով մոլորակի մյուս բոլոր ճգնաժամերը, ավելի ու ավելի է խաթարելու խորհրդի նկատմամբ մարդկանց վստահությունը»։

Ինչպես ընդգծել է պաշտոնյան, «միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ակցիաներ են անում հաջակցություն Պաղեստինի և ընդդեմ Իսրայելի իրագործած սարսափների», ինչը հղի է շատ երկրներում անկարգությունների վտանգով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում