ԱՊՀ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին
Նմանատիպ
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների արտահերթ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին Ռուսաստանում, իսկ դեկտեմբերի 26-ին նախատեսված է Համագործակցության պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
«Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին տեղի կունենան ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստերը նախագահների մակարդակով․․․իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը»,- Մինսկում լրագրողներին ասել է գլխավոր քարտուղարը։
Լեբեդևը հստակեցրել է, որ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների արտահերթ հանդիպումը կկայանա Մոսկվայում դեկտեմբերի 18-ին՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ:
«Հավաքվելու են ԱՊՀ երկրների վարչապետները, որպեսզի տարեվերջին փոխանակվեն ԱՊՀ գործունեության իրենց գնահատականներով, քննարկեն արդիական հարցեր»,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում