Արդեն հայտնի է՝ որտեղ կանցկացվեն 2030 և 2034 թվականների ձմեռային օլիմպիական խաղերը
Նմանատիպ
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշել է ֆավորիտ երկրներին, որոնք կարող են ընդունել ձմեռային օլիմպիական խաղերը 2030 և 2034 թվականներին, դրանք են՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը։ Նախնական որոշումն ընդունվել է չորեքշաբթի՝ նոյեմբերի 29-ին Փարիզում կայացած ՄՕԿ-ի նիստից հետո, հայտնում է Deutsche Welle-ն ։
Ակնկալվում է, որ Ֆրանսիայում ձմեռային մարզաձևերի հետ կապված խաղերը կանցկացվեն ֆրանսիական Ալպերի տարբեր վայրերում, և Նիցցայում՝ Լազուր ափին։ ԱՄՆ-ում 2034 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման վայրը պետք է լինի Սոլթ Լեյք Սիթին, որտեղ 2002 թվականին արդեն անցկացվել են ձմեռային օլիմպիական խաղերը։
Ապագա ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Կառլ Ստոսսի խոսքով, ՄՕԿ-ը մանրամասն քննարկումների մեջ կլինի ապագա խաղերը հյուրընկալող երկրների հետ մինչև 2024 թվականի հուլիսը, երբ Փարիզում կկայանան ամառային Օլիմպիական խաղերը։ Այդ ժամանակ պաշտոնապես կհայտարարվի երկրների անունները։ ՄՕԿ-ի ղեկավարը հույս ունի, որ ռուսներն ու բելառուսները կկարողանան մասնակցել Օլիմպիական խաղերին։
Նշենք, որ 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայում՝ Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում