Լեզվի կոմիտեն նոր նախագահ ունի

Լեզվի կոմիտեն նոր նախագահ ունի

ՀՀ վարչապետը լեզվի կոմիտեի նոր նախագահ է նշանակել։ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` կոմիտեն ղեկավարելու է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով` Սիրանուշ Դվոյանին նշանակել լեզվի կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսից լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը։ Այս տարվա մարտին նա նշանակվեց Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում