Իրանը ՌԴ-ից կործանիչներ և հարվածային ուղղաթիռներ կգնի
Նմանատիպ
Իրանը հաստատել է Ռուսաստանից Մի-28, Սու-35 և Յակ-130 գնելու ծրագրերը։ Ինչպես տեղեկացնում է Տասնիմ-ը, այդ մասին լրագրողներին ասել է Իրանի պաշտպանության փոխնախարար, գեներալ Սեյեդ Մեհդի Ֆարհին։
Նրա խոսքով՝ ռուսական արտադրության Սու-35 կործանիչներ, Մի-28 հարվածային ուղղաթիռներ և Յակ-130 ուսումնամարզական ինքնաթիռներ մատակարարելու վերաբերյալ պայմանավորվածության կնքման նախապատրաստությունն ավարտվել է:
Ֆարհին նշել է, որ այդ ինքնաթիռներն ու ուղղաթիռները միանշանակ Իրանի տրամադրության տակ կլինեն, և այժմ համապատասխան գործընթացներ են ընթանում:
Գեներալը հավելել է՝ Իրանը ռազմական ուղղաթիռների ամենահզոր նավատորմն ունի տարածաշրջանում, մինչդեռ վերջին տասնամյակների ընթացքում ոչ մի նոր կործանիչ ձեռք չի բերել` բացառությամբ մի քանի ռուսական Միգ-29-ի, որոնք գնել է դեռ 1990-ականներին:
Ավելի վաղ Իրանն ու Ռուսաստանը առևտրատնտեսական, էներգետիկ և ռազմական համագործակցության ամրապնդմանն ուղղված խոշոր համաձայնագրեր էին ստորագրել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում