Միրզոյանը և Կոլոմնիան քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցեր
Նմանատիպ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է դաշինքի հետ Երևանի գործընկերությանն ու դրա ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել Է X սոցցանցում։
Good meeting w/@NATO SG @JavierColominaP on #Armenia🇦🇲-#NATO partnership,ongoing steps to enhance it.
Sovereignty & territorial integrity, clarity for state borders are key & should be unequivocally upheld by all stakeholders to reach lasting stability & peace in #SouthCaucasus. pic.twitter.com/dLMw1IaOWm
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) November 30, 2023
Հանդիպումը կայացել է Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա) ԵԱՀԿ արտգործնախարարների 30-րդ նստաշրջանի շրջանակներում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական է գնահատել բանակցությունները ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ։
«Ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, պետական սահմանների հստակությունը առանցքային են և պետք է անվերապահորեն ճանաչվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ՝ Հարավային Կովկասում կայունության և կայուն խաղաղության հասնելու համար», – նշել է Միրզոյանը։
Հիշեցնենք` Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել աշխատանքային այցով։ Նախարարն այնտեղ կլինի մինչև դեկտեմբերի 1-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում