Հայ բռնցքամարտիկները դուրս են եկել ԱԱ կիսաեզրափակիչ
30/11/2023 20:35
Նմանատիպ
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ դուրս եկան Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը քառորդ եզրափակիչում վստահ հաղթանակ տարավ Խորվաթիայից Մատիա Բերենդի նկատմամբ:
52 կգ քաշային Արեն Խառատյանը քառորդ եզրափակիչի մենամարտում ոչ մի շանս չթողեց հունգարացի Պետեր Բենեդեկին: Երկու հայ բռնցքամարտիկներն էլ ապահովել են առաջնության առնվազն բրոնզե մեդալներ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ էին դուրս եկել Հեղինե Պետրոսյանը, Առնո Դարչինյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը և Տիգրան Հովսեփյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում