Հայ բռնցքամարտիկները դուրս են եկել ԱԱ կիսաեզրափակիչ

Հայ բռնցքամարտիկները դուրս են եկել ԱԱ կիսաեզրափակիչ

Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ դուրս եկան Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը քառորդ եզրափակիչում վստահ հաղթանակ տարավ Խորվաթիայից Մատիա Բերենդի նկատմամբ:

52 կգ քաշային Արեն Խառատյանը քառորդ եզրափակիչի մենամարտում ոչ մի շանս չթողեց հունգարացի Պետեր Բենեդեկին: Երկու հայ բռնցքամարտիկներն էլ ապահովել են առաջնության առնվազն բրոնզե մեդալներ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ էին դուրս եկել Հեղինե Պետրոսյանը, Առնո Դարչինյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը և Տիգրան Հովսեփյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում