Բայրամովը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Բայրամովը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ` ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 30-րդ հանդիպման շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ընթացիկ, տարածաշրջանային և միջազգային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների կարգավորման գործընթացն ու հեռանկարները։

Բայրամովն իր զրուցակցին պատմել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերի մասին։

Ավելի վաղ Արարատ Միրզոյանը Սկոպյեում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել էր Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության, դրա ընդլայնմանն ուղղված քայլերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում