ՌԴ Գերագույն դատարանը ԼԳԲՏ շարժումը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն և արգելել
Նմանատիպ
ՌԴ Գերագույն դատարանը ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն և արգելել Ռուսաստանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հայցապահանջը բավարարել, ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը ճանաչել ծայրահեղական կազմակերպություն և արգելել դրա գործունեությունը Ռուսաստանում»,-որոշումը հրապարակել է դատավորը։ Նա հավելել է, որ որոշումը պետք է «անհապաղ կատարվի»։
Դատարանի մամուլի ծառայությունից հստակեցրել են, որ նիստին մասնակցել է միայն արդարադատության նախարարության ներկայացուցիչը, պատասխանողի կողմից դատարանում ներկայացուցիչ չի եղել:
Նիստն անցել է փակ ռեժիմով, տևել է ավելի քան չորս ժամ, գործի նյութերն ավելի քան 20 հատոր են կազմել:
Հայցով դատարան էր դիմել արդարադատության նախարարությունը։ Այնտեղ ավելի վաղ հայտնել էին, որ ՌԴ տարածքում ԼԳԲՏ շարժման գործունեության մեջ «բացահայտվել են ծայրահեղական ուղղվածության տարբեր նշաններ և դրսևորումներ, այդ թվում՝ սոցիալական և կրոնական տարաձայնությունների գրգռում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում