Հայաստանը 2 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ում

Հայաստանը 2 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է երկու հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 93-րդ տեղը։

Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի հավաքականը։

Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Բելգիայի, Բրազիլիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի ընտրանիները։ Տասնյակը եզրափակում է Խորվաթիայի հավաքականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում