Հայ հրաձիքները Լեհաստանի մրցաշարի արծաթե մեդալակիրներ են դարձել

Հայ հրաձիքները Լեհաստանի մրցաշարի արծաթե մեդալակիրներ են դարձել

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալներ են նվաճել Լեհաստանի միջազգային առաջնությունում (Polish Open Kaliber)՝ ատրճանակ ձևի միքս վարժությունում:

Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանը թիմում ընդգրկել են ատրճանակավարներ Էմիրա Կարապետյանին, Նարե Գաբրիելյանին, Բենիկ Խլղաթյանին, Զավեն Իգիթյանին, Նորայր Առաքելյանին, Գևորգ Մելքոնյանին, հրացանակիրներ Հրաչիկ Բաբայանին, Սուրեն Քերյանին և Սեդա Գաբրիելյանին:

Polish Open Kaliber միջազգային մրցաշարին, որը կտևի մինչև դեկտեմբերի 3-ը, կհաջորդի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 8-ին մեկնարկելիք միջազգային մեկ այլ մրցաշար, որին կմասնակցեն նաև մեր հրաձիգները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում