Հյուսիսային Կորեան 2000 կոնտեյներ զենք է ուղարկել ՌԴ

Հյուսիսային Կորեան 2000 կոնտեյներ զենք է ուղարկել ՌԴ

Հյուսիսային Կորեան մոտ 2000 կոնտեյներ զենք է ուղարկել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին գրում է Reuters-ը:

Կոնտեյներները կարող են պարունակել հրետանային արկեր և փոքր հեռահարության հրթիռներ։ Դրանք բեռնվել են ռուսական նավերի վրա Հյուսիսային Կորեայի Ռասոն նավահանգստում, որը չի գործում 2018 թվականից։

Ակտիվություն է նկատվել նաև Ռասոնի Թումանգան կայարանի շուրջ, որը երկաթուղային կապ ունի դեպի Ռուսաստան:

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի աղբյուրներից ստացված արբանյակային պատկերների տվյալները ցույց են տալիս տարածաշրջանում ակտիվության աճ, ներառյալ ռազմական լոգիստիկայի հետ կապված ռուսական նավերի ժամանումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում