Ջանքեր են գործադրվում երիտասարդ գիտնականներին ներգրավելու համար․ ԿԳՄՍՆ

Ջանքեր են գործադրվում երիտասարդ գիտնականներին ներգրավելու համար․ ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարությունն ակտիվորեն դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում գիտության ոլորտում ավելի շատ երիտասարդների ներգրավելու համար։ «Գիտություն և գործարարություն 2023» համաժողովում հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք ջանք ենք գործադրում գիտության զարգացման ուղղությամբ, աա մեր առաջնահերթություններից է։ Նախորդ տարիներին մենք ավելի քան 150%–ով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը։ Մենք նոր դրամաշնորհային ծրագրեր ենք սկսել միանգամից մի քանի ուղղությամբ, որոնք էապես մեծացրել են երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը ոլորտում։ Այսօր դրամաշնորհային շահառուների մեծ մասը` ավելի քան 70%–ը, մինչև 30 տարեկան գիտնականներ են»,– նշել է Անդրեասյանը։

Նա ընդգծել է, որ շարունակական աշխատանքներ են տարվում գիտության մեջ ներգրավված մարդկանց` գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ։ Ըստ նախարարի` գիտությամբ զբաղվելու համար սա երիտասարդների համար ամենակարևոր խթաններից է։ Անդրեասյանը շեշտել է` հունվարից գիտաշխատողների վարձատրությունը միջինում ավելի քան 174%–ով կբարձրանա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ–ում Անդրեասյանն ասել էր, որ 2024 թվականի հունվարին լաբորանտի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կբարձրանա 78%-ով։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը կդառնա 500 հազար դրամ, որն աճել է 138 հազար 100 դրամից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում