Բլինկենը մարտերի վերսկսումից րոպեներ անց հեռացել է Իսրայելից

Բլինկենը մարտերի վերսկսումից րոպեներ անց հեռացել է Իսրայելից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Գազայի հատվածում հրադադարի ձախողումից և հարվածների վերսկսումից հետո րոպեներ անց հեռացել է Իսրայելից՝ մեկնելով Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին հաղորդել է իսրայելական Kan ռադիոն:

«Ռազմական գործողությունների վերսկսումից հետո րոպեների ընթացքում Բլինկենն ավարտել է իր այցը Իսրայել և գնացել Արաբական Միացյալ Էմիրություններ», – հաղորդում է ռադիոկայանը:

Հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղարը Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո չորրորդ անգամ էր այցելել Իսրայել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում