Ղրիմում փոթորկի պատճառով 5 մարդ է մահացել, կան նաև տուժածներ

Ղրիմում փոթորկի պատճառով 5 մարդ է մահացել, կան նաև տուժածներ

Հինգ մարդ մահացել է, 12-ը տուժել են Ղրիմում տեղի ունեցած փոթորկի պատճառով։ Այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:

«Տարերքի հետևանքով տուժել է 12 մարդ։ Ցավոք, 5 մարդ է մահացել»,-հայտնել է Ակսյոնովը իր Telegram ալիքում։

Անցած հանգստյան օրերին Միջերկրական ցիկլոնը հասել է Ղրիմ՝ բերելով փոթորկոտ եղանակ, տեղատարափ անձրևներով և մինչև 40 մ/վ փոթորկի ուժգնությամբ քամիով: Ղրիմի շատ գյուղեր հոսանքազրկվել են, ծառեր են տապալվել, վնասվել են գազատարները։ Ծովում ուժեղ փոթորիկ է եղել, ալիքները հեղեղել են Եվպատորիայի ափամերձ շրջանները, Սակի- Եվպատորիա մայրուղին։ Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Սևաստոպոլում և Ղրիմի 15 շրջաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում