Բլինկենը և Բորելը վախկոտներ են, ովքեր փախել են Սկոպիեից․ Լավրով
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ովքեր լքեցին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները, պարզապես վախկոտներ են, ովքեր վախենում են ազնիվ զրույցից՝ ձեռքի տակ եղած փաստերով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցության արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
Նա հավելել է, որ «այդ միջոցառմանը ներկա չեն եղել ոչ ուկրաինացի նախարարը, ոչ Լեհաստանի և մերձբալթյան երկրների նախարարները»։
«Ինչպես հասկացա, Բլինկենն ու Բորելը նույնպես հեռացան: Ինչու է դա տեղի ունենում: – նշել է Լավրովը։ «Նրանք հավանաբար կարծում են, որ դրանով ընդգծում են Ռուսաստանին մեկուսացնելու իրենց մտադրությունը»։ Բայց ես կարծում եմ, որ նրանք ուղղակի վախկոտ են, վախենում են ցանկացած ազնիվ խոսակցությունից՝ ձեռքի տակ եղած փաստերով»։
Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, այս նույն վախը «բացատրում է այս բոլոր շրջադարձերը մեր դիվանագետներին Նյու Յորքում ՄԱԿ-ի միջոցառումների, Փարիզի իրադարձությունների համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր մարմինների նստաշրջաններում վիզաների չտրամադրմամբ»։
«Սա տարրական վախկոտություն է»,- հայտարարեց նա։
«Երեկ մենք բավական մանրամասն ներկայացրինք մեր փաստարկները, և ոչ ոք մեզ դեմ չեղավ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք` ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն անցկացվել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեյում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում