Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը տարեսկզբից ավելացել է 38,6 մլրդ դոլարով

Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը տարեսկզբից ավելացել է 38,6 մլրդ դոլարով

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն այս տարվա սկզբից աճել է 38,575 միլիարդ դոլարով, ասվում է Bloomberg-ի հրապարակած միլիարդատերերի ինդեքսում, որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերության բաժնետոմսերի արժեքի հիման վրա։

Այսպես, Lukoil-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովը վաստակել է 9,14 մլրդ դոլար, նրա կարողությունն աճել է մինչև 24,5 մլրդ դոլար, իսկ Eurochem-ի և SUEK-ի համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյի կարողությունն աճել է 4,03 մլրդ դոլարով՝ մինչև 17,2 մլրդ դոլար։ 4,03 մլրդ դոլարով՝ մինչև 17,2 մլրդ դոլար Միևնույն ժամանակ, Lukoil-ի նախկին փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը վաստակել է 3,89 մլրդ դոլար, նրա կարողությունը կազմում է 9,76 մլրդ դոլար։

Ամենամեծ կորուստները կրել է Դաշնային խորհրդի անդամ, ձեռնարկատեր Սուլեյման Քերիմովը, նրա կարողությունը նվազել է 0,65 միլիարդ դոլարով և կազմել 8,34 միլիարդ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում