Լսողական խնդիրներ ունեցող երեխաները զգացել են Արամ Խաչատրյանի երաժշտությունը

Լսողական խնդիրներ ունեցող երեխաները զգացել են Արամ Խաչատրյանի երաժշտությունը

Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանի հայտարարած ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի հաղթողներից մեկը «Harmony Felt» ծրագիրն է։

Նախագծի շրջանակում ձեռք են բերվել հատուկ վիբրացիոն ժիլետներ, որոնք հնարավորություն են տալիս լսողական խնդիրներ ունեցողներ մարդկանց զգալ երաժշտությունը։

«Ծրագիրը հնարավորություն է տալիս լսողական խանգարում ունեցող երեխաներին վիբրացիոն ժիլետների միջոցով զգալ երաժշտությունը: Հատուկ մշակված վիբրացիոն ժիլետների օգնությամբ երեխաները հնարավորություն կունենան վայելելու  Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, իսկ ահա  ծրագրի առաջին փուլից հետո նրանք իրենց հույզերն ու զգացմունքները կարտահայտեն նկարչության միջոցով՝ այսկերպ’ ներկայացնելով վիբրացիոն ազդակների միջոցով զգացածը»,- նշել է ծրագրի ղեկավար Շուշան Բարսեղյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում