Հայաստանը վերահաստատել է հավատարմությունը քիմիական զենքի չտարածման ծրագրին
02/12/2023 11:54
Նմանատիպ
Հայաստանը Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից երկրների 28-րդ համաժողովում հաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման ծրագրին, հաղորդում է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանատունը:
«Հայաստանի հայտարարության մեջ ընդգծվել է ՔԶԱԿ – ի նշանակալի դերը և հաստատվել է Հայաստանի հաստատակամ հանձնառությունը չտարածման ծրագրին», – ասված է հաղորդագրության մեջ:
1997 թվականի ապրիլի 29-ին ուժի մեջ է մտել քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան։ Այն զինաթափման վերաբերյալ աշխարհում առաջին բազմակողմ համաձայնագիրն է, որը նախատեսում է զանգվածային ոչնչացման զենքի մի ամբողջ դասի վերացում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում