ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան ծովային զորավարժություններ կանցկացնեն

ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան ծովային զորավարժություններ կանցկացնեն

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան հաջորդ տարի AUKUS գործընկերության շրջանակում մի շարք ծովային վարժանքներ կանցկացնեն: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

Նա այդ մասին խոսել է ավստրալացի և բրիտանացի գործընկերների հետ ասուլիսի ժամանակ։

«Հաջորդ տարվանից մեր երեք երկրները մի շարք համալիր եռակողմ փորձարկումներ և զորավարժություններ կանցկացնեն», – ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում