Ջեյմ Ուորլիքը խոսել է ՀՀ-ի ԵՏՄ-ին միանալու հնարավոր հետևանքներից

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքից, այլ ոչ թե ինչ-որ համաձայնագրից կամ միությունից:

Այդ մասին Trend գործակալությանը հետ զրույցում նշել է Ջեյմս Ուորլիքը` պատասխանելով հարցին, թե  ինչ ազդեցություն կարող է ունենալ  Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու հանգամանքը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի  վրա:

Համանախագահը նշել է, որ Հայաստանի կառավարությունն արդեն իսկ կայացրել է որոշումը և նա հարգում է դա:

 «Լեռնայաին Ղարաբաղի հակամարտության լուծումը կախված է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների քաղաքական կամքից, այլ ոչ թե ինչ-որ համաձայնագրից կամ միությունից: Հուսով ենք, որ նախագահները, հաշվի առնելով վերջին հանդիպումները, իրենց վրա պարտավորություն կվերցնեն լուծել հակամարտությունը»,- նշել է ամերիկացի դիվանագետը:

Նրա խոսքերով, ամռանը սահմանային լարումից հետո, ներկայումս դրական կայունություն է նկատվում, սակայան լարվածությունը պահպանվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում