«ՏաԹևերը» «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել

«ՏաԹևերը» «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել

«ՏաԹևեր» ճոպանուղին արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավորներից համարվող միջազգային մրցանակի՝ «World Travel Awards»–ի: Այս մասին հայտնում են մրցանակաբաշխության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ 30-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին Դուբայում։

Բաց քվեարկության արդյունքում «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել «ՏաԹևերը»։ Պատվավոր մրցանակը ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին:

«Այս մրցանակը հայրս պետք է ստանար, բայց, ինչպես գիտեք, նա և տասնյակ հայեր քաղաքական դրդապատճառներով ապօրինի ձերբակալվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից և գտնվում են Բաքվի բանտում: Հուսով եմ՝ հաջորդ մրցանակը նա անձամբ կստանա»,- արարողության ժամանակ ասել է Դավիթ Վարդանյանը:

«ՏաԹևերն» արդեն 2–րդ անգամ է ճանաչվում աշխարհի լավագույն ճոպանուղի. 1–ին մրցանակը շնորհվել էր 2021 թվականին: «ՏաԹևերը» գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղի (5752 մետր):

Հետևեք մեզ նաև Telegram-ում