ԱՄՆ նախագահական ընտրություններում չեմ քվեարկի Բայդենի օգտին. Իլոն Մասկ

ԱՄՆ նախագահական ընտրություններում չեմ քվեարկի Բայդենի օգտին. Իլոն Մասկ

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ 2024 թվականի նախագահական ընտրություններում չի քվեարկի ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի օգտին։ Այս մասին միլիարդատերն ասել է New York Times-ի կազմակերպած համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Հարցին, թե դա նշանակում է, որ նա կքվեարկի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտին, Մասկը հակադարձեց.

«Ես չեմ ասում, որ կքվեարկեմ Թրամփի օգտին։ Սա միանշանակ բարդ ընտրություն է»,- նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։

Մասկը հավելել է, որ ինքը քվեարկել է Բայդենի օգտին 2020 թվականին, սակայն երկուսն էլ վիճելի հարաբերություններ են ունեցել նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։
Ավելի վաղ ամերիկյան «Open Secrets» ոչ առևտրային կազմակերպությունը հայտնել էր, որ 2020 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում Բայդենը մի քանի անգամ ավելի շատ ֆինանսական աջակցություն է ստացել իսրայելամետ դոնորներից՝ համեմատած այլ թեկնածուների։ Խոսքը գրեթե 4 միլիոն դոլար գումարի մասին է։

Մինչ այս՝ նոյեմբերի 20-ին, The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Բայդենը կորցնում է աջակցությունը 1980-ականներից մինչև 1990-ականների վերջ ծնվածների և Gen Z-ի (1990-ականների վերջից մինչև 2010-ականների սկզբի ծնվածների) շրջանում, քանի որ նա չի կարողանում նրանց հետ ընդհանուր լեզու գտնել: Ինչպես նշել է Էմորիի համալսարանի Երիտասարդ դեմոկրատների քաղաքական կազմակերպության ղեկավար Դենիել Պարը, ԱՄՆ նախագահը «իրականությունից կտրված է թվում»։

Նոյեմբերի 19-ին NBC News-ը, վկայակոչելով իր անցկացրած հարցումը, հայտնել է, որ Բայդենի վարկանիշը ռեկորդային ցածր է եղել երկրի ղեկավարի պաշտոնում նրա ողջ պաշտոնավարման ընթացքում։ Ինչպես նշել է հեռուստաալիքը, նախագահի վարկանիշը նվազել է 40%-ով, քանի որ երկրի բնակչության մեծամասնությունը չի պաշտպանում երկրի ներկայիս առաջնորդին արտաքին քաղաքականության մոտեցումները և նրա դիրքորոշումը Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ։ Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում