Գրիգորի Խաչատուրովն ազատ է արձակվել

Գրիգորի Խաչատուրովն ազատ է արձակվել

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն ազատ է արձակվել։ Նա քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» Քրեակատարողական հիմնարկից։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է փաստաբան Հակոբ Ենոքյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով և վարչական հսկողությամբ։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարվեց Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Խաչատուրովի նկատմամբ որպես գրավի չափ է սահմանվել 20 մլն դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում