Հայաստանն ու ԱՄԷ–ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում

Հայաստանն ու ԱՄԷ–ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում

Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Նշվում է նաև, որ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 28-րդ համաժողովի շրջանակում կողմերը «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Հուշագիրը հայկական կողմից վավերացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ԱՄԷ կողմից՝ ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամմեդ Համադ Ալ Քուվեյթինը:

Փաստաթուղթը ստորագրվել է մեկուկես տարի տևած բանակցությունների արդյունքում։

Նշենք, որ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 28-րդ համաժողովն անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 15-ը։ Հայաստանի պատվիրակությունը համաժողովին մասնակցում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում