Ես երբեք չեմ կարող ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն ճանաչել. Էրդողան

Ես երբեք չեմ կարող ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն ճանաչել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ չի ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություն և մտադիր չէ ապագայում վերանայել իր դիրքորոշումը: Այս մասին Էրդողանը լրագրողներին ասել է Դուբայից վերադառնալուց հետո, որտեղ նա մասնակցել Է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովին։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ։ Նրանք մարդիկ են, ովքեր շարունակում են պայքարը մի բուռ հողի վրա, որը կարողացել են պահել 1947 թվականից մինչ օրս: Հիմա ես նույն դիրքորոշումն ունեմ։ Ես երբեք չեմ կարող ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն ճանաչել, անկախ նրանից, թե ով ինչ է ասում», – նշել է Թուրքիայի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում