Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել

Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել

Իրանի ռազմածովային ուժերը ներկայացրել են ստորջրյա դրոն, որը կարող է հայտնաբերել և վնասազերծել ծովային ականները: Նորույթը ներկայացվել է Իրանի ռազմածովային ուժերի նվաճումների ցուցահանդեսի ժամանակ:Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը։

Ստորջրյա սարքը կարող է աշխատել 24 ժամ շարունակ և սուզվել մինչև 200 մետր: Քանի որ Պարսից ծոցը համեմատաբար խորը չէ, ականներ կարող են տեղադրվել 10–50 մետր խորության վրա, և դրանք կարող են լուրջ վնաս հասցնել նավերին:

Հավելենք, որ 2013-ին Իրանի ռազմածովային ուժերը գործարկեցին ականազերծման համակարգ, որը միայն էլեկտրամագնիսական ազդանշաններ էր հաղորդում ծովային ականի պայթուցիչն ակտիվացնելու համար:

Մեկ տարի անց ներկայացվեց նոր տեսակի ականազերծող սարքավորում, որն առաջացնում է ձայնային և էլեկտրամագնիսական ազդանշաններ՝ հեռահարորեն ծովային ականները պայթեցնելու համար:

RH ռազմածովային ուղղաթիռներով համակարգն օգտագործվում է ծովի հատակի ականները մաքրելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում