Իսրայելը պետք է երկար ժամանակ կռվի ՀԱՄԱՍ-ի դեմ՝ այն ոչնչացնելու համար․ Մակրոն

Իսրայելը պետք է երկար ժամանակ կռվի ՀԱՄԱՍ-ի դեմ՝ այն ոչնչացնելու համար․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ եթե Իսրայելը մտադիր է ամբողջությամբ ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, ապա պատերազմը կտևի 10 տարի, և Իսրայելի իշխանություններին կոչ է արել ավելի ճշգրիտ ձևակերպել իրենց նպատակը հակամարտությունում։ Մակրոնն այս մասին ասել է Դուբայում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի (COP28) շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։ Փոխանցում է Ռիա Նովստին։

«Կարծում եմ, որ այժմ Իսրայելի իշխանությունները պետք է ավելի ճշգրիտ ձևակերպեն իրենց նպատակը։ ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը, ի՞նչ է դա, և որևէ մեկը հնարավո՞ր է համարում։ Եթե դա է նպատակը, ապա պատերազմը կտևի 10 տարի։ Այսպիսով, այս նպատակը պետք է հստակեցվի»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել է, որ մի ամբողջ տարածքի ոչնչացումը կամ ողջ քաղաքացիական ներուժի ռմբակոծումը լավ պատասխան չէ «ահաբեկչական» խմբավորման գործողություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում