ՑԱԽԱԼ-ն ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին Գազայում

ՑԱԽԱԼ-ն ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին Գազայում

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է գործել Գազայի հատվածի այն շրջաններում, որտեղ նախկինում ռազմական գործողություններ չեն իրականացվել։ Այս մասին հայտնում է «Times of Israel»-ը:

«Վերջին երկու օրերի ընթացքում մենք աշխատում ենք այն հատվածներում, որտեղ նախորդ ամիս չենք աշխատել, և նման հատվածների թիվն ավելանալու է»,- ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ Իսրայելի բանակը ձգտում է ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացմանը: «Սպասվում է, որ ՑԱԽԱԼ–ը կընդլայնի ցամաքային գործողությունների գոտին Գազայի հատվածի հարավում», – հայտարարել է Գալանտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում