ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կանաչ էներգետիկայի «անհուսալի» մատակարարներ է հայտնաբերել
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի երկրների էներգետիկ անվտանգությունը, որոնց մեծ մասը կազմում են եվրոպական պետությունները, կարող է կրկին վտանգված լինել, եթե կանաչ էներգետիկան ևս կախվածության մեջ ընկնի «անվստահելի» մատակարարներից: Այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Մենք չպետք է նույն սխալը թույլ տանք և չափազանց կախված լինենք կարևորագույն ապրանքների և հումքային նյութերի մեկ կամ երկու անհուսալի մատակարարներից, երբ կյանքի ենք կոչում էներգետիկ անցումը», -ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», Դուբայում COP28 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:
Դեռ մի քանի տարի առաջ ՆԱՏՕ-ի շատ առաջնորդներ կարծում էին, որ Ռուսաստանից գազի գնումը կոմերցիոն հարց է, նշել է Սթոլթենբերգը։ Նրա կարծիքով ՝ այժմ հայտնի է, որ հարցը քաղաքական էր։
«Մարտահրավերը կայանում է նրանում, որ երկրների փոքր խումբը վերահսկում է տեխնոլոգիաների, հումքային նյութերի և հազվագյուտ օգտակար հանածոների մեծ մասին, որոնք չափազանց կարևոր են, օրինակ, արևային վահանակների կամ մարտկոցների համար», – ասել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հայտնի է, որ արևային վահանակների և մարտկոցների, ինչպես նաև հազվագյուտ հողային նյութերի տեխնոլոգիաների և սարքավորումների համաշխարհային առաջատարը Չինաստանն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում