Միրզոյանը գործընկերների հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
03/12/2023 15:30
Նմանատիպ
ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գործադիր և օրենսդիր ճյուղերի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասի համար և դրա սահմաններից դուրս Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առավելությունների մասին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նախագիծը ներկայացվել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին, Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Այդին և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։
Հետևեք մեզ նաև Telegram-ում