Միրզոյանը գործընկերների հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Միրզոյանը գործընկերների հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գործադիր և օրենսդիր ճյուղերի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասի համար և դրա սահմաններից դուրս Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առավելությունների մասին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նախագիծը ներկայացվել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին, Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Այդին և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում