Բաքվում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը

Բաքվում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դատական ​​նիստը տեղի է ունենում Սաբունչուի շրջանային դատարանի վարչական շենքում՝ Գանձայի (Գյանջա) ծանր հանցագործությունների գործերով դատարանի դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ։

Ոսկանյանի իրավունքները պաշտպանում է փաստաբան Դիլսուզ Մամեդովը։

Գործով տուժող է ճանաչվել հինգ հոգի։

Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը հերթական ապատեղեկատվությունը տարածելու առիթը բաց չէր թողել` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում