ՍԱՏՄ-ն արգելվել է սննդամթերքի որոշ տեսակների ներմուծումը ՀՀ
04/12/2023 14:08
Նմանատիպ
Նոյեմբերի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում լաբորատոր անհամապատասխանության հիմքով արգելվել է սննդամթերքի որոշ տեսակների ներմուծումը ՀՀ տարածք։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Մասնավորապես կասեցվել է Բրազիլիայից 64000 կգ թռչնամսի, 22509,01 կգ խոշոր եղջերավոր կենդանիների ենթամթերքի և 50976 կգ խոզի միսի ներմուծումը, քանի որ դրանցում հայտնաբերվել է լիստերիա (Listeria monocytogenes)։
Կասեցվել է նաև 1325 կգ յոդացված կերակրի աղի ներմուծումն Իրանից` յոդի զանգվածամաս ցուցանիշով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում