«Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհ է բռնկվել

«Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհ է բռնկվել

Այսօր` դեկտեմբերի 4-ին, հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր մեկնած փրկարարական ծառայողները պարզել են, որ ազգային պարկի առավել դժվարամատչելի և բարդ ռելիեֆով հատվածում՝ մոտ 3 հա տարածքում, այրվում են խաշամ և փայտի թափուկներ»,– ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Ծառայությունից նշում են, որ չնայած այն հանգամանքին, որ հրդեհաշիջման աշխատանքները բարդացել են ուժգնացող քամու պատճառով, տեղում ձեռնարկվում են բոլոր միջոցառումները հրդեհի հետագա տարածումը կանխելու համար:

Դեպքի վայրում աշխատում են 102 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 28 աշխատակից։

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում