Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով

Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով

Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի»,- պատասխանել է ՊՆ փոխնախարարը։

Սարգսյանը նշել է` միշտ էլ հույս կա, որ զենքն ի վերջո կտրամադրվի։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարել էր, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում